27 09 2022

Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների դեմ գաղափարական պայքարը վաղուց ենք տանում. Արմեն Ռուստամյան



Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին մի թեզ ուներ, ասում էր, որ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է: Մենք այս գաղափարական պայքարը Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների դեմ տարել ենք դեռ վաղուց: Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Ես վստահ եմ, որ նա չի փոխել իր մոտեցումները: Իրենք այն տեսակն են, ովքեր համարում են, որ հայ ժողովուրդն անկարող է և ամեն ինչ անում են ապացուցելու համար, որ մենք անկարող ազգ ենք և պետք է այստեղ ապրենք զուտ թուրքերի, ադրբեջանցիների բարեհաճության շնորհիվ. սա է իրենց ասածը: Փաստորեն, շատ հստակ արտահայտեց, որ այո, պետք է պատրաստվել կապիտուլյացիայի»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ